00:00:00

Կորոնավիրուսի պատվաստանյութը լինելու է. Արսեն Թորոսյան

15:47, 02 հուլիս 2020 Առողջություն

Աշխարհում արդեն հարյուրից ավելի թեկնածու պատվաստանյութ կա, որ հավակնում է դառնալ վերջնական արդյունք, կառավարության նիստին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին: «Նախնական առաջին ու երկրորդ փուլի հետազոտությունները ցույց են տալիս, որ, ամենայն հավանականությամբ, լինելու են պատվաստանյութեր ու լինելու են մի քանիսը», - ասաց նա: Թորոսյանը նշեց, որ Հայաստանը հիմա բանակցություններ է վարում երկու ուղղությամբ:  «Առաջինն ուղիղ արտադրողներեն, ես ինքս անձամբ եմ բանակցությունները վարում, Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված ընկերությունն է, ինչպես նաև բանակցում ենք ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու ԳԱՎԻ-ի հետ, որոնք փորձելու են հավաքական գնումներ իրականացնել», - ասաց նախարարը: Թորոսյանը նշեց, որ ամենամեծ վտանգն այն է, որ կարող են լինել երկրներ, որոնք միանգամից մեծ քանակի արտադրված ու նույնիսկ դեռ չարտադրված պատվաստանյութ գնեն ու մյուս երկրներին այն հասնի շատ ուշ, օրինակ, 2021 թվականի սկզբում կամ վերջում: «Շատ կարևոր է, որ բանակցությունները սկսել հենց այսօրվանից, պետք է հետ չմնանք զարգացումներից», - ասաց Թորոսյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր