00:00:00

31-ամյա տղամարդու՝ իր մեքենայով հանդերձ բերման են ենթարկել. նրա մոտ գտել են մարիխուանա, ծալովի դանակ

21:54, 01 հուլիս 2020 Իրավական

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունիսի 30-ին, ժամը 04.00-ին, Գ. Նժդեհի եւ Մանթաշյան փողոցների խաչմերուկից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 31-ամյա տղամարդու՝ իր մեքենայով հանդերձ։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են 3,8 գրամ դեղնականաչավուն զանգված, 7սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ եւ ծալովի մահակ: Տղամարդը հայտնել է, որ զանգվածը մարիխուանա է, պատկանում է իրեն: Նշանակվել են դատաքիմիական եւ դատատեխնիկական փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր