00:00:00

Ահազանգ է ստացվել, որ «Երևան մոլ»-ի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված

14:59, 01 հուլիս 2020 Իրավական

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է ահազանգ այն մասին, որ «Երեւան Մոլում» պայթուցիկ սարք է տեղադրված։ Սույն տեղեկատվությունը մեզ հետ զրույցում հաստատեցին ԱԻ լրատվական ծառայությունից, հայտնելով, որ դեպքի վայր են մեկնել փրկարարներ։ Մենք տեղեկացանք, որ այս պահին տարհանվում են մոլում գտնվող քաղաքացիները և աշխատակիցները։ Լարված իրավիճակ է ստեղծվել։ Դեպքի վայր են ժամանել նաեւ շտապօգության և ոստիկանության աշխատակիցներ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր