00:00:00

Դատախազությունը երեկ բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը

14:04, 01 հուլիս 2020 Իրավական

Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ դրամ գրավով ազատելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ բողոքն արդեն մուտքագրվել է ՀՀ վճռաբեկ դատարան։ Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ մասնակի բավարարեց մոտ մեկ տարի անընդմեջ կալանքի տակ գտնվող Քոչարյանի պաշտպանների դիմումը եւ 2 միլիարդ դրամ գարվի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց: Գրավի չափը պաշտպանական կողմը աննախադեպ էր որակել: Այնուամենայնիվ, գրավը դատարանի դեպոզիտ հաշվին վճարելուց հետո Քոչարյանն ազատ արձակվեց: Ըստ Քոչարյանի գրասենյակի հաղորդագրության՝ 2 մլրդ դրամ գրավը վճարվել է հանրահայտ խոշոր գործարարների և բարերարների, ինչպես քաղաքացիների աջակցությամբ։
Վերքննիչ դատաանի որոշման հրապարակումից հետո դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով.«Դատախազությունը բազմիցս է նշել, որ գտնվում ենք դատական քննության այնպիսի փուլում, երբ զգալիորեն մեծ են ամբաստանյալի՝ ազատության մեջ լինելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերը, և կալանքից բացի որևէ այլ խափանման միջոց ի զորու չէ չեզոքացնելու ամբաստանյալի պատշաճ վարքագծի ռիսկերը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր