00:00:00

Կրակոցներ՝ Երեւանում. վնասվածքը գլխի շրջանում է. մեկ անձ ձերբակալվել է

13:15, 01 հուլիս 2020 Իրավական

2020թ. հունիսի 30-ին՝ ժամը 16:30-ին,  քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը Երեւան քաղաքի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի մոտ լսել է կրակոցի ձայներ եւ տեսել է, որ գլխի վնասվածքով մարդ կա ընկած: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ դեպքի վայրի՝ նշված շենքի  հարակից տարածքի զննությամբ հայտնաբերվել եւ վերցվել են արնանման հետքերի նմուշներ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով եւ 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով: Քննությամբ պարզվել է կրակոցներ արձակած անձի ինքնությունը,  ով Երեւան քաղաքի 21-ամյա բնակիչ է, որը միեւնույն ժամանակ ստացել է մարմնական վնասվածքներ: Վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով: Նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ,   ստացվել են կրակոցի արգասիքի նմուշներ: Կատարվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակից այլ անձի (անձանց) ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր