00:00:00

Ոստիկանության բաժին բերման ենթարկվածի մեքենայի զննությամբ ինքնաձիգ է հայտնաբերվել

22:18, 30 հունիս 2020 Իրավական

Ոստիկանությունը շարունակում է ակտիվ պայքարն ուղղված ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելուն։ Իրականացնում է թե բացատրական աշխատանք եւ թե օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ՝ բնակչության մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքը հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանների միջոցառումների շնորհիվ օրերս ապօրինի հրազենի հայտնաբերման հերթական դեպքը գրանցվեց։ Հունիսի 29-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ Արտաշատի բաժնի ծառայողները Նարեկ գյուղից, ապօրինի զենք կրելու եւ պահելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Նորաշեն գյուղի 41-ամյա մի բնակչի՝ իր մեքենայով հանդերձ։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց գործարանային համարով «ԱԿ-74» ինքնաձիգ եւ դատարկ փամփշտատուփ: Նորաշեն գյուղի 41-ամյա բնակիչը ձերբակալվել է։ Նշանակվել է փորձաքննություն։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից, եթե նրանց գործողություններում այլ հանցակազմ չկա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր