00:00:00

Խոսրովի անտառին հարակից Խաչաձորի հատվածում ձկնաբուծական նպատանով իրականացվել է ջրառ՝ առանց թույլտվության. ԲԸՏՄ

14:42, 30 հունիս 2020 Իրավական

2020 թվականի հունիսի 26-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպք։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից: ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի բնակիչ Ա.Պետրոսյանը ձկնաբուծական նպատանով, նույն մարզի Եղեգնավան համայնքի վարչական տարածքի «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի հարակից Խաչաձորի հատվածում, Վեդի գետից իրականացրել է ջրառ՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։ Խախտվել է ՀՀ ջրային օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջները (ցանկացած տեսակի ջրօգտագործման համար յուրաքանչյուր ոք պարտավոր է ստանալ ջրօգտագործման թույլտվություն)։ Հարուցվել է վարչական վարույթ։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր