00:00:00

Թումանյանի ոստիկանները 16 խմ ապօրինի փայտանյութով բեռնատար են հայտնաբերել

22:21, 29 հունիս 2020 Իրավական

Հունիսի 25-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու եւ կանխարգելելու նպատակով Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ստուգել են Վանաձոր քաղաքի 39-ամյա մի բնակչի 16 խմ փայտանյութով բեռնված «ԿամԱԶ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր