Մեր մոտեցումն է՝ կարանտին առանց կարանտինի, որովհետեւ մենք նաեւ եվրոպական շատ երկրներում տեսանք, որ պաշտոնական լոքդաուն է հայտարարված, բայց դա չի նշանակում, որ 100 տոկոսով պահվում են այդ կանոնները: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նդրադառնալով հարցին, թե արդյոք անհրաժեշտ չէ կոչերի փոխարեն ավելի խստացնել վերահսկողությունը:
«Նման գործողության գնալուց առաջ մենք պետք է համոզված լինենք, որ գոնե 100-ին մոտ արդյունավետությամբ այդ կանոնը պահպանում են: