00:00:00

Գորիսի քաղաքապետին հրավիրել են հարցաքննության. առերեսում կլինի

14:12, 29 հունիս 2020 Իրավական

Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն,  ՀՀ քննչական կոմիտեն ծանուցում է ուղարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին եւ նրան հրավիրել հարցաքննության իր բարեկամի գործով: Ինչպես հայտնի է, այս տարվա մարտի 17-ին ոստիկանության Կապանի բաժին էր դիմել Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի բնակիչ, 32-ամյա Գուրգեն Հովսեփյանը և հայտնել, որ այս տարվա փետրվարի 8-ին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը, ինչպես նաև նրանց հետ գտնվող Արտակ և Յաշա Առուշանյանները, ոմն Ալիկ և Աշոտ, որոնցից մեկը պահեստապետ է, մյուսը՝ խանութպան, և մեկ այլ խանութի տնօրեն Արման Հայրապետյանը իրեն ապօրինի կերպով ազատությունից զրկել են, ծեծի ենթարկել, պահանջել, որ վճարի 33 միլիոն դրամ: Գ. Հովսեփյանը հայտնել է, որ դրանից հետո շարունակաբար իր և իր մերձավորների կյանքի ու առողջության դեմ քաղաքապետի և նրա մերձավորների կողմից տրվել են սպառնալիքներ՝ գումարը չտալու և ոստիկանություն ու քննչական մարմիներին չդիմելու նպատակով: Ըստ Գ. Հովսեփյանի՝ դա է եղել պատճառը, որ նախկինում իրավապահներին չի դիմել:Ի դեպ քաղաքապետն ասել էր, որ ԳշՀովսեփյան ը իր բարեկամն է : Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ : Եվ ահա, այս քրեկան գործի շրջանակում էլ Առուշ Առուշանյանին հրավիրել են հարցաքննության, որից հետո էլ Գորիսի քաղաքապետի ու իր բարեկամի միջեւ առաջիկայում կլինի առերեսում: Մանրամասները՝ տեսանյութում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր