Երեկ` հունիսի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Վարդենիսում: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական վարչությունից:
«Հունիսի 28-ին ժ.00.05-ին Գեղարքունիքի մարզի կայազորային հոսպիտալից հաղորդում է ստացվել, «հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1995 թ.ծնված քաղաքացի:
Պարզվել է, որ հունիսի 27-ին ժ.23.35-ի սահմաններում անհայտ անձն ինքնաձիգից կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ՝ մարմնի տարբեր մասերում պատճառելով հրազենային վնասվածքներ: