00:00:00

Բախվել են մոտոցիկլետն ու մարդատար ավտոմեքենան. կա տուժած

11:36, 28 հունիս 2020 Իրավական

Հունիսի 27-ին, ժամը 20։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են մոտոցիկլետն ու մարդատար ավտոմեքենան․ կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արգիշտի Ս․, ծնված 1997 թ.) և մոտոցիկլետը (վարորդ՝ Հրայր Ն․)։ Հրայր Ն․-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մոտոցիկլետը, դադարեցրել մոտոցիկլետի վառելիքի արտահոսքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր