00:00:00

31-ամյա տղամարդուն գումարային հարցերի շուրջ ծեծել ու ապօրինի զրկել էին ազատությունից

19:40, 27 հունիս 2020 Իրավական

Հունիսի 26-ին, ժամը 05.40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ մի խումբ անձինք Մաշտոցի պողոտայի այգում մի տղամարդու են ծեծել և ապօրինի զրկել ազատությունից: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից: Մեկնած օպերատիվ խումբը Բուզանդի փողոցից բաժին բերման է ենթարկել 30-35 տարեկան 4 տղամարդու: Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է 12 սմ երկարությամբ շեղբով ծալովի դանակ: Պարզվել է, որ ժամը 1-ից 06.20-ն ընկած ժամանակահատվածում 4 տղամարդիկ գումարային հարցեր պարզելու համար հանդիպել են 31-ամյա քաղաքացուն, վիճաբանել նրա հետ, ապա տեղափոխել Բյուզանդի փողոցում գտնվող շինություն, ծեծել են, տևական ժամանակ իր կամքին հակառակ և դանակի սպառնալիքի տակ նրան պահել այնտեղ՝ պահանջելով վճարել իրենց փողը: Քաղաքացուց ընդունվել է հաղորդում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Բերման ենթարկված չորս անձինք ձերբակալվել են: Քննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր