00:00:00

Աբրահամ Մանուկյանը կալանավորվեց․ որոշումը բողոքարկելու են

16:38, 27 հունիս 2020 Իրավական

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը և ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում կիրառելու որոշում կայացրեց: Աբրահամ Մանուկյանիփաստաբան Հրանտ Անանյանը Irakanum.am-ի հետ զրույցում ասաց, որ  «այդ խայտառակ որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ քրեական դատարան»: Ավելի վաղ դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժել էր փաստաբան Հրանտ Անանյանի՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը: Հիշեցնենք, որ երեկ Irakanum.am-ի հետ զրույցում երեկ Հրանտ Անանյանը բարձրաձայնել էր այն հանգամանքը, որ դատավորը կաշկանդված է այս գործով և չպետք է քննի ԱԱԾ միջնորդությունը։ Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր