00:00:00

Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. կա 12 մահ, ապաքինվել է 762 անձ

15:03, 27 հունիս 2020 Առողջություն

Հայաստանում հունիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ հունիսի 27-ին հաստատվել է կորոնավիրուսի 23909 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 107 108, վերջին մեկ օրում 2062 նոր թեստ: Փաստացի այս պահին բուժվում է 10445 պացիենտ, պակասել է`112-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 12911 անձ` վերջին մեկ օրում 762 անձ: Ընդհանուր առմամբ, 421 պացիենտ մահացել է (ավելացել է 11-ով): Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 133 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր