00:00:00

Դատավորը կաշկանդված է եղբորով. ով է քննում Աբրահամ Մանուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը

22:13, 26 հունիս 2020 Իրավական

Աբրահամ Մանուկյանին կալանավորելու միջնորդությունը ապօրինի է: Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Մանուկյանի փաստաբան Հրանտ Անանյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալին ձերբակալելու որոշումը բողոքարկել էին և ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչվել: «Ակնհայտ արձանագրվել էր, որ մարդը նախաքննական մարմնից թաքնվելու որևէ պատճառ չունի: Այնուհանդերձ մտցրեցին կալանավորման միջնորդություն, իբր կարա խոչընդոտի: Այս գործով ներկայումս որևէ անձ կալանքի տակ չէ, թե Աբրահամ Մանուկյանի անձը ինչպիսին է, որ հենց նա պետք է գտնվի կալանքի տակ «անհասկանալի» է»,- ասաց փաստաբանը, միաժամանակ հավելելով, որ հասկանալի է, որ այլ իրավաչափ նպատակով են ցանկանում կալանավորել: Սույն գործը նախապես մակագրվել էր դատավոր Արտյուշ Գաբրիելյանին, որին Ա. Մանուկյանի պաշտպանական թիմը ինքաբացարկ է հայտնել: Դատավորը ինքնաբացարկ է հայտնել և հիմա մակագրվել է Կարեն Ֆարխոյանին: Հիմա էլ նրան են ինքնաբացարկ հայտնել:«Հիմա մենք Կարեն Ֆարսոյանին ենք ինքնաբացարկ հայտնել, ասելով, որ ինչից, որ սկսվեց այս գործը Ծառուկյանի հետ կապված, այդ նույն գործով դատավորի հարազատ եղբայրը՝ Ջոն Ֆարխոյանը, Երևան քաղաքի քննչական վարչության պետը այդ գործով մեղադրյալ է, և քանի որ նա մեղադրյալ է ինքը չի կարող այդ գործով արդարադատություն իրականացնել»,- ասաց Անանյանը, կարծիք հայտնելով, որ դատավորը կաշկանդված է լինելու: «Որովհետև սկզբնական հատվածում գործը վերաբերել է եղբորը և բացի այդ հիմա ԱԱԾ վարույթում գտնվող գործով մեղադրյալ է, կաշառք տալու գործով»,- ասաց փաստաբանը: Հաշվի առնելով, որ այս գործը հանրային լայն ուշադրության կենտրոնում է, դատավորը կաշկանդված է, և եթե կալանավորման որոշում չկայացնի ցավոտ է լինելու ԱԱԾ-ի համար և կարող է այդ կառույցում փոխվի եղբոր նկատմամբ վերաբերմունքը: Հաշվի առնելով այս հանգամանքը Հրանտ Անանյանը նշում է, որ Կարեն Ֆարխոյանը չպետք է քննի Աբրահամ Մանուկյանին կալանավորլու միջնորդությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր