Առաջատար շվեդ վիրաբույժ Անդերս Թեգնելը, որը կողմ էր հանդես եկել կորոնավիրուսի համավարակի պատճառով ներդրված կոշտ սահմանափակումներից հրաժարվելուն՝ զանգվածային իմունիտետրի ռազմավարության օգտին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) մեղադրել է երկրում վարակման դեպքերի վերաբերյալ տվյալների սխալ մեկնաբանման մեջ, գրում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:
Փորձագետի խոսքով՝ ԱՀԿ-ն տվյալների սխալ մեկնաբանման արդյունքում Շվեդիան ընդգրկել է վարակման «վտանգավոր վերածնունդով» 11 երկրների շարքում: Թեգնելը սա «լիակատար թյուրիմացություն» է անվանել եւ պարզաբանել է, որ անցած շաբաթվա ընթացքում վարակման դեպքերի թվի աճը կապված է բնակչության ավելի մանրակրկիտ թեստավորման հետ, մինչդեռ ամբողջ երկրում կորոնավիրուսային հոսպիտալացումների եւ մահվան դեպքերը նվազում են, ինչը վկայում է ոչ թե իրավիճակի վատթարացման, այլ համավարակի անկման մասին Շվեդիայում: Թեգնելը հավելել է, որ ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչներն այս հարցով չեն կապվել Շվեդիայի իշխանությունների հետ:
Ընդ որում, նա շեշտել է, որ տվյալների այդպիսի սխալ մեկնաբանությունը կարող է հարված հասցնել Շվեդային եվրոպացիների համար ուղեւորությունների սահմանափակումների վերացման վերաբերյալ այժմ ընթացող քննարկման ֆոնին: