00:00:00

Գյումրիում հայտնաբերվել է ժամկետանց գազավորված ըմպելիք. Այն հանվել է վաճառքից. կազմվել են արձանագրություններ. ՍԱՏՄ

17:22, 26 հունիս 2020 Իրավական

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները Գյումրի քաղաքի մանրածախ եւ մեծածախ առեւտրի օբյեկտներում, ինչպես նաեւ հանրային սննդի կազմակերպություններում իրականացրած մշտադիտարկման ընթացքում դրանցից շատերում հայտնաբերել են «Կոկա-կոլա» ՓԲԸ-ի եւ «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոտլեր» ՍՊԸ-ի կողմից արտադրված ժամկետանց գազավորված ըմպելիք՝ Կոկա-կոլա եւ Պեպսի-կոլա: Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից կազմվել են արձանագրություններ եւ ժամկետանց արտադրանքը հանվել է վաճառքից: Տնտեսվարողները ներկայացրել են պարտավորագրեր այն մասին, որ գազավորված ըմպելիքը մատակարարից ստացել են մեկ շաբաթ առաջ, եւ պարտավորվում են ժամկետանց ողջ խմբաքանակը վերադարձնել մատակարարին: ՍԱՏՄ բոլոր տարածքային ստորաբաժանումներին հանձնարարվել է սննդի շղթայի կազմակերպություններում ստուգել տվյալ ապրանքանիշների, ինչպես նաեւ այլ սննդամթերքի հնարավոր ժամկետանց խմբաքանակի առկայությունը: Սպառողներին հորդորում ենք ուշադիր լինել սննդամթերք գնելիս եւ, ժամկետանց ապրանք կամ այլ խախտում-անհամապատասխանություն նկատելիս, տեղեկացնել Սննդամթերքի անվտանգություն տեսչական մարմին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր