00:00:00

Կորոնավիրուսն չի ավելացրել այս տարվա մահերի ընդհանուր թիվն անցյալ տարվա համեմատ

19:18, 26 հունիս 2020 Առողջություն

Այս տարվա մարտ-մայիս ամիսներին Հայաստանում ավելի քիչ մահեր են գրանցվել, քան 2018 եւ 2019 թվականներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը՝ ներկայացնելով այդ ցուցանիշները: Նա, մասնավորապես, գրել է. «2018, 2019 և 2020թթ մարտ-մայիս ամիսներին գրանցված մահերի ընդհանուր թվերի համեմատությունը զարմանալի պատկեր է ցույց տալիս։ 2018 մարտ-մայիս – 6,403 մահ 2019 մարտ-մայիս - 6,841 մահ 2020 մարտ-մայիս - 6,546 մահ -Կորոնավիրուսն ամենևին չի ավելացրել այս տարվա մահերի ընդհանուր թիվն անցյալ տարվա համեմատ։ Ավելին, անցյալ տարի 295 մահ ավել է գրանցվել, քան այս տարի (մարտ-մայիս ժամանակահատվածներում)։ Տեսեք Վիճակագրական կոմիտեի տրամադրած ստորեւ տվյալները՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումներին ի պատասխան»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր