00:00:00

Դատարանը բավարարել է Արմեն Ամիրյանի միջնորդությունը. Հովհաննես Գալստյանի գույքի վրա արգելանք է դրվել

14:50, 26 հունիս 2020 Իրավական

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Արշակ Պետրոսյանի, մայիսի 21-ին բավարարել է մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից: Որոշվել է կալանք դնել կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ 3 միլիոն դրամի չափով գույքի եւ դրամական միջոցների վրա: Հիշեցնենք, որ Ամիրյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Գալստյանի՝ պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները: Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հայտարարել էր ՀՀ մշակույթի նախկին նախարարի կողմից առերեւույթ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու գործի մասին: Ըստ հաղորդագրության՝ պարզվել է, որ 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանից մշակույթի նախկին նախարարը պահանջել եւ միջնորդավորված մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր