00:00:00

Եթե «մի փոքր» ձայներ չեն հերիքում, կարելի է «մի փոքր կլորացնել» թիվը, որը վկայում է այդ պայքարի մակարդակի մասին. Բադասյան

13:46, 26 հունիս 2020 Իրավական

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեսյբուքի իր էջում անդրադարձել է Սահմանդրական դատարանի շուրջ տեղի ունեցող փոփոխությունների թեմային. «Այն պնդումները, որ այս Սահմանադրության փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն միայն «Սահմանադարական դատարանի մասին» սահմանադրական օրենքի փոփոխությունից հետո, իրականության հետ որևէ աղերս չունեն։ Այն քաղաքական ուժերը, որոնք փորձում են արհեստական օրակարգ ստեղծել, ունակ չեն որևէ կերպ իշխանության ծրագրերը խառնելու․ դրանք անիմաստ փորձեր են։ Երեկ Հայաստանի քաղաքական պատմության մեջ գրանցվեց ամենազավեշտալի դեպքերից մեկը․ որոշեցին, որ, եթե «մի փոքր» ձայներ չեն հերիքում, կարելի է «մի փոքր կլորացնել» թիվը, որը վկայում է նաև այդ պայքարի մակարդակի մասին։ Սահմանդրության փոփոխությունները մտել են ուժի մեջ, դադարել է ՍԴ երեք դատավորի լիազորությունը, ինչպես նաև Հրայր Թովմասյանի՝ որպես նախագահ պաշտոնավարելու լիազորությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր