00:00:00

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը չի հրավիրվի ԲԴԽ՝ հարցաքննության. ԲԴԽ-ն մերժեց միջնորդությունը

17:10, 25 հունիս 2020 Իրավական

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը չի հրավիրվի ԲԴԽ՝ հարցաքննության. Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի ներկայացուցչի միջնորդությունը։ Նշենք, որ այսօր՝ հունիսի 25-ին, ԲԴԽ-ն քննում էր դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթակելու ԱՆ-ի միջնորդությունը։ Հիշեցնենք, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ մարտի 13-ին ներկայացրած միջնորդության համաձայն՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ապրիլի 10-ին կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ եւ մայիսի 22-ին համապատասխան միջնորդություն ներկայացրել ԲԴԽ: Նշենք, որ կարգապահական վարույթ հարուցելու պատճառը «5-րդ ալիք» Հ/Ը սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ազարյանն ունի բարձր վարկանիշ, երկու տարի շարունակ ճանաչվել է տարվա ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր, իսկ 2020թ. հունիսի 1-ի դրությամբ՝ կրկին ունի ամենաբարձր վարկանիշը՝ 76 միավորով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր