00:00:00

Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հունիսի 26-ի ժամը 00։01-ից

13:29, 25 հունիս 2020 Իրավական

Քիչ առաջ պաշտոնական տեղեկագրում հրապարակեցի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Հայաստանի Ազգային ժողովի կողմից հունիսի 22-ին ընդունված Սահմանադրության փոփոխություններն այսօր հրապարակվել են Պաշտոնական տեղեկագրի թիվ 70 համարում։ Ըստ այդմ, փոփոխությունները ուժի մեջ են մտնելու հրապարակմանը հաջորդող օրվանից՝ հունիսի 26-ի ժամը 00։01-ից։ Հիշեցնենք՝ այս փոփոխություններով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կդառնա ՍԴ անդամ, 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը կգնան թոշակի: Երկամսյա ժամկետում ՀՀ նախագահը, Կառավարությունը և Դատավորների ընդհանուր ժողովը կառաջադրեն ՍԴ անդամների թեկնածություններ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր