00:00:00

Սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել եմ մինչեւ ամսի 26-ը. Գեւորգ Գորգիսյան

20:23, 24 հունիս 2020 Առողջություն

Սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել եմ մինչեւ ամսի 26-ը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «մամուլում հայտնվեցին տեղեկություններ իմ ինքնամեկուսացման մասին։ Մի քանի խոսքով պարզաբանեմ․ Ամսի 20-ից փարձեցի զանգահարել պարետատան թեժ գծին՝ տեղեկացնելու, որ ինքնամեկուսանում եմ եւ ճշտելու՝ արդյո՞ք այլ գործողության կարիք կա։ Ցավոք բազմաթիվ փորձերի արդյունքում, այդպես էլ չկարողացա կապնվել պարետատուն։ Սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել եմ մինչեւ ամսի 26-ը (12+14=26)։ Ինքնազգացողությունս լավ է՝ չհաշված ֆեյսբուքյան հարձակումների պատճառած թեթեւակի նյարդային ապրումները։ Առողջ եղեք ու կատարեք բոլոր կանխարգելիչ միջոցառումերը։ Հատուկ ուշադրություն դարձրեք ֆիզիկական ակտիվությանը եւ վիտամիններով հարուստ մրգեր օգտագործելուն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր