00:00:00

Կինը փորձել էր բռնել կողոպտչին, բայց չէր հաջողվել. ոստիկանները երկու տարի առաջ կատարված կողոպուտ են բացահայտել

21:17, 23 հունիս 2020 Իրավական

Դեպքը 2018 թվականի ամռանն էր կատարվել` Էրեբունի վարչական տարածքում: Հուլիսի 14-ի առավոտյան Արցախի փողոցի շենքերից մեկի մի բնակարանի դուռ բաց լինելու հանգամանքից օգտվելով` ինչ-որ մեկը բացահայտ հափշտակել էր տանտիրուհու դրամապանակը: Կինը փորձել էր բռնել կողոպտչին, բայց չէր հաջողվել: Փախել էր: Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց միայն դեպքից մոտ երկու ժամ անց: Իրավապահներն Արցախի փողոց էին մեկնել, զրուցել տուժողի հետ: Դրամապանակում փող, բանկային քարտեր ու բանալի էր եղել: Կողոպուտի փաստով հարուցվեց քրեական գործ: Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեցին, սակայն կասկածվողին ո՛չ այդ, ո՛չ էլ հաջորդ օրերին հայտնաբերել չհաջողվեց: Կողոպուտը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվեցին: Եվ դեպքից երկու տարի անց, ոստիկանների հետեւողական աշխատանքի շնորհիվ, կասկածվողը հայտնաբերվեց: Տեղեկություններ ստացվեցին, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Մասիս քաղաքի 55-ամյա մի բնակիչ: Հունիսի 22-ին, ժամը 14-ի սահմաններում, նա բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին: Հանգամանքները պարզվում են: Միջոցառումներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր