00:00:00

Թիվ 1 հիվանդանոցի տնօրենի մոտ կորոնավիրուս է. հիվանդանոցի 90 աշխատակից վարակվել է

19:14, 19 հունիս 2020 Առողջություն

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տնօրեն Արեն Բաբլումյանը եւ եւս 19 աշխատակիցներ այս պահին մեկուսացված են, նրանց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այս մասին այսօր՝ հունիսի 19–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ «Ընդհանուր առմամբ մինչ օրս 90 նման դեպք է եղել, սակայն նրանցից 70–ն արդեն ապաքինվել եւ վերադարձել են աշխատանքի։ Բոլորը ժամկետները պահել են, մեկուսացված են եղել, որեւէ վտանգ չկա այլ աշխատողների համար։ Տնօրենի մոտ երեկ է հաստատվել վիրուսը, այս պահին նա մեկուսացված է, վիճակը նորմալ է, երբ երկրորդ անգամ թեստի պատասխանը բացասական լինի, նոր կվերադառնա աշխատանքի։ Բուժաշխատողներից ովքեր ունեին ինքնամեկուսացման հնարավորություն, ինքնամեկուսացված են, սակայն մենք համալսարանական հիվանդանոցում ունենք առանձնացված հատուկ տարածք, որ աշխատակիցները չունեն մեկուսացման համար համապատասխան պայմաններ, մեկուսացվում են այնտեղ»։
Շուշան Դանիելյանն ընդգծեց, որ որեւէ խնդիր չկա քաղաքացիներին սպասարկելու առումով, բոլոր կանոնները հիվանդանոցում պահպանված են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր