00:00:00

ՊԵԿ-ում կլինեն նաեւ այլ հրաժարականներ․ 168․am

02:51, 05 հունիս 2020 Քաղաքականություն

Պետական եկամուտների կոմիտեում Դավիթ Անանյանի հրաժարականը, 168.am-ի տեղեկություններով, միակը չէ․  «պարզապես մյուսների կապակցությամբ դեռևս հայտարարություններ և պաշտոնական հաղորդագրություններ չեն տրվել»: Ըստ կայքի աղբյուրների՝ հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը: Աղբյուրը հիշեցնում է, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը և Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն ազգականներ են: «Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է: Նրան վերջին անգամ տեսել եմ 2010 թվականին հարազատի հուղարկավորության ժամանակ: Ամուսինս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչև վարչապետ դառնալը, երբևէ Ռաֆիկ Մաշադյանին հանդիպելու առիթ չի ունեցել, Մաշադյանին ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակելու պահին գաղափար անգամ չի ունեցել նման կապի գոյության մասին»,- մի առիթով լրատվամիջոցների հարցին ի պատասխան՝ ասել էր Ա. Հակոբյանը։ Ըստ նույն աղբյուրների՝ ՊԵԿ աշխատակազմի ղեկավար Էդգար Գևորգյանը, ինչպես նաև Դ. Անանյանի խորհրդականներն ու օգնականները ևս կհեռանան ՊԵԿ-ից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր