00:00:00

«Չի կարող տոտալ կարանտին լինել, բայց մարդկանց փող չտան ապրելու». Մարուքյան

19:53, 03 հունիս 2020 Քաղաքականություն

«Ավելի խիստ սահմանափակումներ կարող են կիրառվել, եթե մարդկանց տրվեն ապրելու համապատասխան միջոցներ. օրինակ՝ նրանց փոխարեն վճարեն կոմունալները, նաև փող տրվի, որ մարդիկ ապրեն: Չի կարող տոտալ կարանտին լինել, բայց մարդկանց փող չտան ապրելու»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ կարծիք հայտնելով, որ լուծումը, այս պահի դրությամբ, եղած սահմանափակումները ճիշտ կիրառելու մեջ է: Պատասխանելով հարցին, թե պատրաստվո՞ւմ է խմբակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով անվստահություն հայտնել որոշ նախարարների, Է. Մարուքյանը պատասխանել է, որ նրանք, ովքեր պատասխանատու են այդ խնդրով, պետք է ընդունեն՝ այն քաղաքականությունը, որն իրենք ներդրել են, ունի բացթողումներ, հետևաբար, այդ մարդիկ պետք է ազատվեն: «Այս մահերի քանակը, որ ունենք, առանց պատասխան տալու անհնար է այդ էջը թերթել»,- շեշտել է Մարուքյանը:
ԼՀԿ ղեկավարի խոսքով՝ այսօր չկա որևէ ոլորտ, որը ձախողումներ չունենա, ինչը, առաջին հերթին, կադրային քաղաքականության արդյունք է:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31