00:00:00

Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել ԱԳՆ 2019-ի գործունեության հաշվետվությունը

23:20, 25 մայիս 2020 Տնտեսություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, համաձայն աշխատակարգի, շարունակվում են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019 թվականի գործունեության հաշվետվությունների լսումները: Մայիսի 25-ին հաշվետու զեկույցով հանդես է եկել Արտաքին գործերի նախարարությունը՝ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ: Նախարարը մանրամասն զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների եւ գերակայությունների ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման, մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի առաջմղման, երկկողմ եւ բազմակողմ հարթակներում համագործակցության զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքներին: ԱԳ նախարարը, մասնավորապես ընդգծել է, որ հայկական դիվանագիտությունն իր գործունեությամբ հաստատել է՝ ինքնիշխանությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն սկզբունքն է եւ երկու մյուս սկզբունքների՝ համահայկականության եւ փոխգործակցության հետ մեկտեղ ապահովում է միջազգային ասպարեզում հայ ժողովրդի արժեքների եւ շահերի հետապնդումը: Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Եվրոպական միության եւ եվրոպական մայրցամաքի երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի ու Գերմանիայի, անմիջական հարեւաններ Վրաստանի ու Իրանի հետ փոխգործակցության,  տարբեր տարածաշրջանների երկրների հետ հարաբերությունների առավել զարգացմանը միտված քայլերը: Առանձնահատուկ կարեւորվել է Հայաստան-Կիպրոս-Հունաստան համագործակցության եռակողմ ձեւաչափի հաստատումը: ԱԳ նախարարը զեկուցել է Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի պետությունների հետ գործակցության խթանմանը միտված քայլերի, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի, Եվրոպական խորհրդի, ԵԱՀԿ-ի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում եւ բազմակողմ այլ ձեւաչափերում համագործակցության եւ մեր երկրի առաջնահերթությունների մասին: Վարչապետ Փաշինյանը կարեւորել է վերը նշված բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացումը եւ մեր երկրի դիվանագիտական ծառայության ներուժի լիարժեք իրացմանն ու ամրապնդմանը միտված հետեւողական աշխատանքների իրականացումը: Կառավարության ղեկավարն արտաքին քաղաքական գործընթացում ընդգծել է տնտեսական բաղադրիչի ընդլայնման անհրաժեշտությունը: «Բոլոր ուղղություններով արտաքին քաղաքականությունը պետք է զուգորդվի տնտեսական նախագծերի ներկայացմամբ ու ներգրավմամբ»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը կարեւորել է նաեւ համահայկական ներուժը լիարժեք օգտագործելու համար նոր հայեցակարգի մշակումը՝ հաշվի առնելով սփյուռքում վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած գործընթացներն ու փոփոխությունները: Կառավարության ղեկավարն արտաքին քաղաքականության վերաբերյալ պատասխանատուներին տվել է նաեւ կոնկրետ այլ հանձնարարականներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր