00:00:00

«Իզմիրլյան» հիմնադրամի կողմից Մայր Աթոռին հատկացվել է 100․000 ԱՄՆ դոլար գումար՝ կարիքի մեջ հայտնված ընտանիքներին պարենային օգնություն ցուցաբերելու նպատակով

17:35, 25 մայիս 2020

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչին ընդառաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվում են նվիրատվություններ ստացվել համավարակի հետևանքների հաղթահարմանն ի նպաստ Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական, առողջապահական և կրթական ծրագրերի համար։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Գերմանիայի հայոց թեմը սոցիալական ծրագրերի համար նվիրաբերել է 4․000 (չորս հազար) եվրո գումար։ «Իզմիրլյան» հիմնադրամի կողմից Մայր Աթոռին հատկացվել է 100․000 (հարյուր հազար) ԱՄՆ դոլար գումար կարիքի մեջ հայտնված ընտանիքներին Հայաստանի և Արցախի թեմերի միջոցով պարենային օգնություն ցուցաբերելու նպատակով։ Ջորջ և Ջոն Քյուրքչյան եղբայրների հիմնադրամը տրամադրել է քսան հազար (քսան հազար) ԱՄՆ դոլար: Ոմն հավատացյալ բարերարի կողմից Սուրբ Էջմիածնին փոխանցվել է 50․000 (հիսուն հազար) ԱՄՆ դոլար գումար ի զորակցություն լիբանանահայության։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր