00:00:00

Սյունիքում կասեցվել է տասնյակ տնտեսվարողների գործունեությունը

19:50, 25 մայիս 2020 Տնտեսություն

ԱԱՏՄ-ից հայտնում են, որ Սյունիքի մարզի քաղաքներում, մասնավորապես, Գորիսում, Կապանում, համատարած մշտադիտարկումների արդյունքով կասեցվել է տասնյակ տնտեսվարողների գործունեությունը։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումները ներկայացվում են ՀՀ պարետին և գործունեության ժամանակավոր արգելքի հիմք դառնում։
Կորոնավիրուսի (COVID19) տարածումը կանխելուն ուղղված` պարետի սահմանած անվտանգության կանոնները ենթակա են պարտադիր կատարման։ Խախտումների դեպքում վարչական տույժերը խստացվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր