00:00:00

Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել է երկրի համար «ամենավտանգավոր պահի» մասին

02:45, 12 մայիս 2020 Աշխարհ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրապարակել է 50 էջանոց փաստաթուղթ, որում մանրամասն նկարագրվում են կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումների թուլացման առաջին փուլերը։ Վարչապետ Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել է երկրի համար «ամենավտանգավոր պահի» մասին, հայտնում է CNBC-ը։ «Մեր ճանապարհորդությունը հասել է ամենավտանգավոր պահին, երբ ոչ ճիշտ քայլը կարող է աղետալի լինել։ Այդ պատճառով այս փուլում մենք չենք կարող շարունակել ուղին, բացի այն, որ հայտարարենք մեր միջոցառումների առաջին մանրամասն փոփոխությունների մասին»,- նշել է Ջոնսոնը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։ Փաստաթղթում ընդգծվում է, որ կորոնավիրուսի համավարակը կարճաժամկետ ճգնաժամ չէ։ Ինչպես ասել է Ջոնսոնը, քաղաքացիները պետք է ղեկավարվեն բրիտանական առողջ մտածելակերպի հին ու բարի զգացումով՝ հարմարվելով կորոնավիրուսի դեմ պայքարի նոր փուլին, հայտնում է BBC-ն։ Վարսավիրանոցները, փաբերն ու ռեստորանները Բրիտանիայում կբացվեն հուլիսի 4-ից ոչ շուտ։ Այս մասին երկուշաբթի օրը Sky News-ին տված հարցազրույցում աել է արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը՝ հավելելով, որ դա ամենավաղ ժամկետն է։ Երկուշաբթի օրվանից նրանք, ովքեր չեն կարող տնից աշխատել, կվերադառնան աշխատանքի, սակայն նրանց կոչ են անում հնարավորինս չօգտվել հասարակական տրանսպորտից։ Նորմալ կյանքին վերադառնալու երկրորդ փուլում, որը կսկսվի հունիսի 1-ից ոչ շուտ, կբացվեն որոշ ոչ պարենային խանութներ։ Ինպես նախկինում նշել էր Բորիս Ջոնսոնը, չորեքշաբթի օրվանից կարելի կլինի փողոցում հանդիպել այլ հասցեում ապրող մարդու հետ, սակայն պահպանելով երկու մետր հեռավորությունը։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր