00:00:00

Կիպրոսը մինչեւ մայիսի 28-ը երկարաձգել է բոլոր մեկնող եւ ժամանող չվերթների արգելքը

01:44, 12 մայիս 2020 Աշխարհ

Կիպրոսը երկու շաբաթով, մինչեւ մայիսի 28-ը, կորոնավիրուսի տարածումը զսպելու իր ջանքերի շրջանակներում երկարաձգել է բոլոր մեկնող եւ ժամանող չվերթների արգելքը, հայտնում է AP-ը։ Կիպրոսի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ արգելքը չի տարածվում միայն բեռնատար չվերթների եւ կղզի-պետությունից հեռանալ ցանկացողների համար մեկնող չվերթների, ինչպես նաեւ արտակարգ եւ մարդասիրական չվերթների վրա։ Կիպրոսն առաջին անգամ թռիչքների արգելք էր սահմանել մարտի 21-ին՝ խիստ կարանտինի հետ կապված։ Կղզու իշխանությունները հայտարարել էին, որ օդանավակայանները կրկին կբացվեն՝ կախված այն բանից, թե ինչպես կզարգանա համավարակը երկրի ներսում եւ աշխարհում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր