00:00:00

Իտալիայում երկրաշարժ է գրանցվել

20:17, 11 մայիս 2020 Աշխարհ

Իտալիայի մայրաքաղաքի մերձակայքում 3,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալները: Մասնագետների տեղեկատվության համաձայն՝ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է գետնի տակ՝ 11 կմ խորությամբ, բնակիչները զգացել են երկրաշարժը Երևանի ժամանակով ժամը 5:00-ի սահմաններում: Իտալական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ զգալով ցնցումներ՝ շատ մարդիկ վախեցած դուրս են վազել փողոց։ Ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր