00:00:00

Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 3776-ի

18:57, 11 մայիս 2020 Աշխարհ

Թուրքիայում մայիսի 10-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 47 մարդ։ Այս մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է Ermenihaber-ը։ Նախարարը նշել է, որ 1 օրվա ընթացքում անցկացված 36․187 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1․542 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 47 դեպք, ապաքինվել է 3․211 մարդ։ Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչ օրս համավարակից ապաքինվել է ընդհանուր առմամբ 92․691 հիվանդ, իսկ 1․154 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 138.657 հաստատված դեպք և մահվան 3776 դեպք։ Կատարված թեստավորումների թիվը հասել է 1․370․598-ի։ Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին։ Այժմ, ըստ հրապարակված տվյալների, երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր