Մահվան փաստով նախապատրաստել էին նյութեր, սակայն քրեական գործ այդպես էլ չէր հարուցվել: 2020 թ. հունվարի 9-ին քննիչը կայացրել է որոշում՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Հարկ է նշել, որ Արտյոմ Ղարաջյանի դիակի վրա հայտնաբերվել են մի շարք մարմնական վնասվածքներ: Արդյունքում՝ քննիչը եզրահանգել է, որ որևէ մեկին քրեական պատասխանատվության ենթարկելու համար օբյեկտիվ ապացույցներ չեն հայտնաբերվել:
2019 թ. դեկտեմբերի 31-ին իրականացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ Արտյոմ Ղարաջյանի մահը վրա է հասել սուր սրտային անբավարարության հետևանքով, ինչը նշանակում է, որ դատապարտյալի պահման պայմանները կարող էին էական ազդեցություն ունենալ առողջական այս խնդիրը ձեռք բերելու հարցում, մինչդեռ դատաբժշկական փորձաքննության մեջ նշված չէ, որ սրտային անբավարարությունը համարվում է քրոնիկ բնույթի հիվանդություն:
Արտյոմ Ղարաջյանի հայրը՝ Սոկրատ Ղարաջյանը, դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակին՝ իրավական աջակցության նպատակով: