Ղազախստանի իշխանությունները մայիսի 11-ից չեղարկել են պոտենցիալ ավիաուղեւորների համար պարտադիր կորոնավիրուսի թեստ անցնելու պահանջը, հայտնում է «Կազինֆորմը»:
«Հարկ է նշել, որ 2020 թվականի մայիսի 1-10-ը ժամանող ավիաուղեւորների, օդանավակայանների օժանդակ ծառայությունների աշխատակիցների եւ օդանավերի անձնակազմերի շրջանում անցկացված մշտադիտարկման արդյունքներով կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդության դեպքեր չեն գրանցվել»,- ասել է տրանսպորտի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Սադվակաս Բայգաբուլովը:
Նրա խոսքով՝ սրա հետ կապված մայիսի 11-ից վերացվում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի թեստը պարտադիր անցնելու պահանջը ուղեւորների, օդանավակայանների ծառայությունների աշխատակիցների եւ անձնակազմերի համար:
Նա, սակայն, նշել է, որ ուժի մեջ են մնում սանիտարա-կարանտինային պահանջները՝ սոցիալական հեռավորության պահպանումը, անկետավորումը, դիմակներ կրելու ռեժիմը, ուղեկցողներին սպասասրահների շենք մուտք գործել թույլ չտալը, առանց շփման ջերմության չափումը եւ այլն: Բայգաբուլովը հստակեցրել է, որ բարձր ջերմությամբ կամ հիվանդության ախտանիշներով (հազ, հեւոց, դժվարացած շնչառություն) մարդկանց օդանավակայանի շենք, հետեւաբար օդանավ թույլ չեն տա մտնել»: «Նշված ավիաուղեւորները մեկուսացվելու են»,- պարզաբանել է Բայգաբուլովը: