00:00:00

Սաակաշվիլին Վրաստանի համար սով է կանխատեսել, եթե Ուկրաինայի հետ նրա հարաբերությունները փչանան

15:14, 11 մայիս 2020 Աշխարհ

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ վրացի ժողովրդին սով է սպառնում, եթե Կիեւի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունները փչանան: Նա այս մասին ասել է Mtavari Arxi հեռուստաալիքի եթերում: Նրա կարծիքով՝ Վրաստանն Ուկրաինայի կարիքն ավելի շատ ունի, քան հակառակը: Քաղաքական գործչի խոսքով՝ այն ամենի մեծ մասը, ինչ մարդիկ գնում են Վրաստանի խանութներում, «օրինակ՝ ցորենը, հնդկաձավարը, մսամթերքը, երշիկեղենը, կաթը, ներմուծվում է Ուկրաինայից»: «Ուկրաինան մեր արտադրանքի իրացման անչափ կարեւոր շուկա է: Ուկրաինայի հետ հարաբերությունների վրա ստվեր գցելը աղետ կլինի, եւ Վրաստանում մարդիկ վաղը կմահանան սովից»,- ասել է Սաակաշվիլին: Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 7-ին Միխայիլ Սաակաշվիլիին նշանակել է բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահ: Դրանից հետո Վրաստանն իր դեսպանին Կիեւից հետ էր կանչել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր