00:00:00

Գանայում կորոնավիրուսի մեկ վարակակիրը վարակել է գործարանի 533 աշխատակցի

15:04, 11 մայիս 2020 Աշխարհ

Գանայի հարավում գտնվող նավահանգստային Տեմա քաղաքում կորոնավիրուսով վարակված մեկ մարդ վարակել է ձկան վերամշակման գործարանի 533 աշխատակցի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով երկրի նախագահ Նանա Ակուֆո Ադդոյին: «Կարևոր է ընդգծել, որ անցյալ չորեքշաբթիից հինգշաբթի ընկած ժամանակահատվածում վարակման գրանցված 921 դեպքերից 533-ը Տեմայի ձկան վերամշակման գործարանի աշխատակիցներն են: Բոլոր 533 անձանց վարակել է մեկ մարդ»,-հայտարարել է պետության ղեկավարը: Գանայի նախագահը երկարաձգել է հասարակական միջոցառումների արգելքը մինչև մայիսի վերջ, փակ կլինեն նաև երկրի կրթական հաստատությունները: Վերջին տվյալներով՝ Գանայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4700 դեպք, 494 մարդ առողջացել է, 22-ը` մահացել: Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 4 181 218 է, մահացել է 283 876 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր