00:00:00

Չինաստանում կինոթատրոններին թույլատրել են վերսկսել աշխատանքը

14:33, 11 մայիս 2020 Աշխարհ

Չինաստանում կինոթատրոններին թույլատրել են վերսկսել աշխատանքը՝ սանիտարական պայմանների պահպանման պայմանով, գրում է Variety-ն։ Չինաստանում կինոթատրոնները կորոնավիրուսի համավարակի պատճառով փակվել էին հունվարի վերջին: Այն կինոթատրոնները, որոնք կորոշեն վերսկսել իրենց գործունեությունը, պետք է հանդիսատեսի համար ապահովեն անվտանգ հեռավորություն, հաճախ օդափոխեն տարածքը, պարբերաբար իրականացնեն մաքրման և ախտահանման աշխատանքներ։ Հանդիսատեսը պարտավոր է կրել պաշտպանիչ դիմակներ։ Միևնույն ժամամանակ Չինաստանի պետական խորհուրդը նաև կոչ է արել լիովին վերսկսել ռեստորանների, սուպերմարկետների և առևտրի կենտրոնների աշխատանքը: Մարտին Չինաստանում որոշ կինոթատրոններ փորձել են վերսկսել գործունեությունը, սակայն մարդիկ տարակուսել են կինոթատրոններ այցելելու հարցում։ Ըստ հաղորդման՝ երկրում սննկացել է առնվազն 2300 կինոթատրոն: Սպասվում է, որ տոմսերի վաճառքը 2020 թվականին կնվազի 4,2 մլրդ դոլարով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր