00:00:00

Ջոնսոնը հայտնել է մայիսի 13-ից Մեծ Բրիտանիայում կարանտինը մեղմելու մեկնարկի մասին

14:23, 11 մայիս 2020 Աշխարհ

Մայիսի 13-ից Մեծ Բրիտանիայում կսկսեն մեղմել կարանտինային միջոցառումները, որոնք երկրում մտցվել էին կորոնավիրուսի տարածման հետ կապված, սակայն դրանք ամբողջությամբ չեղարկելու ժամանակը դեռ չի եկել: Այս մասին հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ազգին հղած հուռուստաուղերձի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Այս շաբաթից մենք մարդկանց թույլ ենք տալիս անսահմանափակ թվով սպորտով զբաղվել փողոցում, դուք կարող եք արեւահարվել արեւի տակ, ավտոմեքենայով ալ վայրեր գնալ»,- ասել է երկրի վարչապետը: Նա նաեւ հայտարարել է, որ մարդիկ, որոնք չեն կարող տանից աշխատել, աշխատավայրեր վերադառնալու հնարավորություն կստանան՝ այդ ընթացքում խուսափելով հանրային տրանսպորտից օգտվելուց: Սա առաջին հերթին վերաբերում է շինարարության եւ արդյունաբերության ոլորտների աշխատակիցներին: Գործատուների համար հանձնարարականներ են պատրաստվել աշխատավարերում անվտանգության եւ սոցիալական հեռավորության պահպանման ապահովման վերաբերյալ, որի  կանոնները, Ջոնսոնի խոսքով, բրիտանացիները «պարտավոր են պահպանել եւ կպահպանեն»: Վարչապետը հնարավոր է համարել, որ մեղմացումների հաջորդ փուլում՝ հունիսի 1-ից, կարող են սկսել աշխատել խանութներն ու դպրոցները, իսկ հուլիսից՝ որոշ հյուրանոցներ եւ հանրային վայրեր: Նա միաժամանակ նախազգուշացրել է, որ համաճարակաբանական իրավիճակի վատթարացման դեպքում բոլոր նեղմացումները կարող են չեղարկվել: Կարանտինի խախտման համար տուգանքները մեծացվել են՝ առաջին խախտման դեպքում 60 ֆունտ սթերլինգից մինչեւ 100, իսկ կրկնվելու դեպքերում տուգանքի առավելագույն գումարը կարող է հասնել մինչեւ 3 200 ֆունտի: Ջոնսոնը նաեւ շեշտել է, որ բրիտանական իշխանությունները շուտով ստիպված կլինեն կարանտինի մեջ դնել երկիր ժամանող բոլորին: Երկրում ինֆեկցիայի բերովի դեպքերը նվազագույնի հասցնելու եւ համաճարակի երկրորդ ալիք թույլ չտալու համար ինչպես բրիտանացիները, այնպես էլ մյուս պետությունների քաղաքացիները պարտավոր են 2 շաբաթով ինքնամեկուսանալ: Խախտողները կտուգանվեն հազար ֆունտով կամ անգամ կվտարվեն, եթե խոսքը վերաբերում է օտարերկրացիներին: Ընդ որում՝ նա չի հստակեցրել, թե երբ է նախատեսվում նոր կանոնների սահմանումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր