00:00:00

ԱՀԿ-ն անսպասելի հայտարարություն է արել կորոնավիրուսի «հայրենիքի» մասին

01:30, 11 մայիս 2020 Աշխարհ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման աղբյուրը չինական Ուհան քաղաքի շուկան չէ: Ինչպես հայտնում է People-ը, ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ Չինաստանը փորձել է թաքցնել համավարակի մասին տեղեկությունը: «Այդ շուկան, անկասկած, որևէ դեր խաղացել է կորոնավիրուսի տարածման գործում՝ կա՛մ որպես աղբյուր է հանդիսացել, կա՛մ որպես տարածման միջոց: Բայց մենք չգիտենք՝ արդյոք այն վարակի աղբյուրն է եղել»,- Ժնևում հայտարարել է  կենդանաբանական վարակների և սննդի անվտանգության հարցերով փորձագետ Փիթեր Բեն Էմբարեկը: Փորձագետը չի բացառել, որ վարակը հանարավոր է բերված լինի շուկա այցելուների կամ վաճառողների կողմից, որի արդյունքում այն սկսել է տարածվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր