00:00:00

Ուհանի իշխանությունները մանրամասներ են հայտնել կորոնավիրուսով վարակված նոր հիվանդի մասին

03:00, 11 մայիս 2020 Աշխարհ

Չինաստանի Ուհան քաղաքում կորոնավիրուսով նոր վարակվածը 89-ամյա տղամարդ է: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով քաղաքի իշխանություններին, մեկ օրում նաև 16 նոր դեպք է հայտնաբերվել՝ առանց ախտանշանների: Ուհանը, որը հանդիսանում է կորոնավիրուսի տարածման սկզբնաղբյուրը, ապրիլի 18-ին ճանաչվել է սպառնալիքի ցածր մակարդակով տարածք, իսկ ապրիլի 26-ին հիվանդանոցից դուրս է գրվել վերջին հիվանդը: Սակայն կիրակի ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մեկ օրում վարակման նոր դեպք է արձանագրվել, ինչպես նաև առանց ախտանշանների 16 վարակակիրներ: Նշվում է, որ հունվարի 25-ից ի վեր տարեց տղամարդը դուրս չի եկել բնակելի շենքից, մարտի 17-ին նրա ջերմությունը բարձրացել է: 10 օրվա ընթացքում նա դեղամիջոց է ընդունել տանը, որից հետո ախտանշաններն անցել են: Նրան հիվանդանոց են տեղափոխել մայիսի 6-ին: Մայիսի 7-ին նրա մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր