00:00:00

Վրաստանի խորհրդարանում մեկնաբանել են Ուկրաինայում Սահակաշվիլիի նշանակումը

03:00, 11 մայիս 2020 Աշխարհ

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալաքվաձեն հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահին առընթեր բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի՝ նշանակումը «ստվեր է նետում» երկու երկրների համագործակցության վրա, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: «Այս որոշումը շատ անհասկանալի էր, և կադրային այս որոշումն, անկասկած, ստվեր է նետում մեր երկրների քաղաքական համագործակցության վրա»,- ասել է խոսնակը վրացական հեռուստաալիքներից մեկի եթերում: Նա շեշտել է, որ Սահակաշվիլին «ամեն օր միջամտում է» Վրաստանի ներքին գործերին և ապակայունացնում է երկրում տիրող քաղաքական իրավիճակը:
Թալաքվաձեն նաև հավելել է, որ շատ շուտով Ուկրաինայի քաղաքացիները, ի դեմս Սահակաշվիլիի, կտեսնեն «թե ով է իրականում նշանակվել այդ պաշտոնում»:
2020 թ.-ի մայիսի 7-ին Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին նշանակել է Ուկրաինայի նախագահին առընթեր բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր