00:00:00

Ես բարձը սեղմել էի որդուս դեմքին, նա դիմադրում էր․ թուրք ֆուտբոլիստը սպանել է 5-ամյա որդուն

18:14, 10 մայիս 2020 Աշխարհ

Թուրքական «Բուրսա Յիլդիրիմսպորի» 32-ամյա ֆուտբոլիստ Ջևհեր Թոկթաշը սպանել է 5-ամյա որդուն։ Այս մասին հայտնում է Daily Sabah-ը։ Թոկթաշի որդին հոսպիտալացվել էր կորոնավիրուսի կասկածով։ Ֆուտբոլիստը տեսակցել էր որդուն հիվանդանոցում։ Բժիշկները կարծել են, որ երեխան մահացել է կորոնավիրուսից։ Թուրք պաշտպանը իր մեղքը ընդունել է երեխայի մահից 11 օր հետո: «Ես բարձը սեղմել էի որդուս դեմքին։ Նա դիմադրում էր, բայց ես շարունակում էի սեղմած պահել բարձը, մինչեւ նա չմահացավ։ Ես նրան չէի սիրում»,- ասել է Թոկթաշը։ Ֆոտբոլիստը կալանավորվել է, նրան առաջադրվել է սպանության մեղադրանք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր