00:00:00

Սեուլում կորոնավիրուսով վարակման դեպքերի պատճառով փակել են ավելի քան 2000 գիշերային ակումբներ եւ դիսկոտեկներ

02:36, 10 մայիս 2020 Աշխարհ

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում կորոնավիրուսով վարակման մի քանի տասնյակ դեպքերի պատճառով փակել են ավելի քան 2000 գիշերային ակումբներ, բարեր եւ դիսկոտեկներ, հայտնում է Associated Press-ը։ Գիշերային ակումբները Սեուլում բացվել էին համավարակի հետ կապված սահմանափակումների մեղմացումից հետո։ Դրանից հետո գիշերային ակումբները կրկին փակվել են քաղաքապետ Փարք Վոն Սունի հրահանգով։ Նրա խոսքերով՝ զվարճանքի հաստատությունները մայրաքաղաքում փակ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքի իշխանությունները չհամոզվեն վարակման ռիսկի էական կրճատման մեջ։ Ուրբաթ կեսօրից մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 18 նոր դեպք։ Դրանք բոլորը կապված են եղել 29-ամյա տղամարդու հետ, որը այցելել է 3 գիշերային ակումբներ։ Դրաքնից հետո տղամարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Ընդ որում, քաղաքապետը հայտնել է, որ Սեուլում մի քանի ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 16 նոր դեպք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր