00:00:00

Տաջիկստանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հանձնել Ղրղզստանի դեսպանին՝ կապված սահմանին զինված միջադեպի հետ

00:14, 10 մայիս 2020 Աշխարհ

Տաջիկստանում Ղրղզստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին բողոքի նոտա են հանձնել, հայտնում է Sputnik-Տաջիկստանը՝ հղում կատարելով երկրի ԱԳՆ մամուլի ծառայությանը։ «Դեսպանին հանձնվել է Տաջիկստանի հանրապետության ԱԳՆ-ի բողոքի նոտա՝ կապված Ղրղզստանի քաղաքացիների եւ զինծառայողների սադրիչ գործողությունների հետ, որոնք հանգեցրել են զինված միջադեպի»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ ԱԳՆ-ում դեսպանի հետ զրույցի ժամանակ նրան տեղեկացրել են այն մասին, որ սադրանքը եւ դրա հետեւանքով հակամարտությունը հրահրվել են Ղրղզստանի քաղաքացու կողմից։ Զրույցի ընթացքում սահմանամերձ շրջաններում իրավիճակի սրման պատասխանատվությունը դրվել է ղրղզական կողմի վրա։ Տաջիկստանի ԱԳՆ-ը փոխանցել է հրազենի կիրառմամբ սադրիչ գործողությունների դադարեցման, ինչպես նաեւ միջադեպի մանրամասն հետաքննություն անցկացնելու  եւ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու պահանջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր