Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսոմը պաշտոնապես աջակցել է Ջո Բայդենի թեկնածությանը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում, հայտնում է Associated Press- ը:
Նշվում է, որ Նյուսոմը հայտարարությամբ է հանդես եկել Դեմոկրատական ազգային կոմիտեի հետ համատեղ վիրտուալ դրամահավաքի ընթացքում: «Ես պարզապես չէի կարող ավելի շատ հպարտանալ Ձեզնով եւ Ձեր նախագահության հեռանկարներով»,- ասել է նա Բայդենին: Գործակալությունը նշում է, որ Նյուսոմի կողմից իր կուսակցի թեկնածությանը սատարելը սպասելի քայլ էր:
Ընդ որում, նահանգապետը զգուշություն է դրսեւորել` խուսափելով արտահայտել իր քաղաքական հայացքները:
Նա պարբերաբար համակրանք էր արտահայտում հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ եւ նույնիսկ օգտագործում էր նրա «Խոստումը տրվեց, խոստումը կատարվեց» կարգախոսը, երբ նա շնորհակալություն էր հայտնում Թրամփին Կալիֆորնիա կորոնավիրուսի թեստեր ուղարկելու համար: Նշվում է, որ դրամահավաքի հարյուրավոր մասնակիցների հետ զրույցի ընթացքում Նյուսոմը Թրամփին ընդհանրապես չի հիշատակել:
Բայդենը, իր հերթին, բարձր է գնահատել Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնում Նյուսոմի «դժոխային աշխատանքը» համավարակի ժամանակ եւ շնորհակալություն է հայտնել նրան «մեր ժողովրդավարության անկյունաքարը` քվեարկության իրավունքը պաշտպանելու համար»: Նա հավելել է, որ նախագահ ընտրվելու դեպքում կունենա Նյուսոմի օգնության կարիքը: