00:00:00

Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման գործակիցը նվազագույնի է հասել

20:38, 09 մայիս 2020 Աշխարհ

Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման մակարդակը 1.06 է կազմել. սա նվազագույն ցուցանիշն է նոր հիվանդության բռնկումից ի վեր: Այս մասին են վկայում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի կողմից շաբաթ օրը հրապարակված տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Մոսկվայում այդ ցուցանիշը 1.06-ից մի փոքր ցածր մակարդակում է գտնվում: Տարածման գործակիցը հաշվարկվում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի կողմից մարզերում վիրուսի տարածման պատճառով ներդրված սահմանափակիչ միջոցները թեթեւացնելու համար առաջարկություններում տրված բանաձեւի հիման վրա: Ռուսաստանի Դաշնությունում սահմանափակումների մեղմման առաջին փուլին անցնելու համար ցուցանիշը պետք է 1-ից ոչ ավել լինի: Ինչպես պարզաբանել են «Ռոսպոտրեբնադզոր»-ում, վարակի տարածման գործակիցը ցույց է տալիս, թե միջինում քանի մարդ է վարակում վարակված անձը մինչ իր մեկուսացումը: Աշխարհում կորոնավիրուսով ավելի քան 3.9 միլիոն մարդ է վարակվել, մահացել է գրեթե 275 հազար մարդ: Ռուսաստանում, կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալների համաձայն, գրանցվել է վարակման 198 676 դեպք, առողջացել է 31 916 մարդ, մահացել է 1 827 մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր