00:00:00

Հոտառության կորուստը կորոնավիրուսի ախտանիշ է, այն միակը և ամենալուրջը չէ

04:36, 09 մայիս 2020 Աշխարհ

Ցինցինատիի համալսարանի վիրաբուժության պրոֆեսոր Ահմադ Սեդագհատը պարզել է, որ կորոնավիրոսով վարակվելու դեպքում վարակակիրների մածամասնության մոտ երրորդ օրը հոտառության կորուստ է ի հայտ գալիս, գրում է Eurekalert-ը։ Պրոֆեսորն ուսումնասիրել է Շվեյցարիայի Արաու քաղաքի կլինիկաներից մեկի կորոնավիրուսի 103  վարակակիրների հիվանդության բնութագրերն ու ախտանիշները՝ վարակի հաստատվելուց հետո վեց շաբաթների ընթացքում։ Պարզվել է, որ հիվանդների առնվազն 61%-ը հաղորդում է հոտառության նվազման կամ կորստի մասին։ «Այս ուսումնասիրության ընթացքում նաև հայտնաբերեցինք, որ հոտառության կորստի ծանրությունը փոխկապակցված է այն հանգամանքի հետ, թե հիվանդի մոտ որքան ծանր կլինեն կորոնավիրուսի մյուս ախտանիշները: Եթե անոսմիան` հոտառության կորուստը, վատթարանում է, հիվանդները հաղորդում են ավելի սուր շնչառական խնդիրների, տենդի և հազի մասին»,- ասել է Սեդագհատը։ Նա նաև զգուշացրել է, որ թեև հոտառության կորուստը կորոնավիրուսի ախտանիշ է, այն միակը և ամենալուրջը չէ։ «COVID-19-ի լուրջ ախտանիշները ներառում են՝ հևոց և շնչառական խանգարումներ»,- հավելել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր